ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նախկին-ներկա փոխկապակցված քաղաքական ավանտյուրա

Նախկին-ներկա փոխկապակցված քաղաքական ավանտյուրա
21.10.2025 | 16:08

Սա ևս արձանագրենք.

ՊՈՒ խմբակցությունը, նրանց միացած արտախորհրդարանական ուժերը, ՀՀԿ կուսակցության հետ միասին, հայտարարում էին, որ ՆՓ-ին վարչապետի պաշտոնից հեռացնելու միակ գործիքը #իմպիչմենթն է, բացառում էին մնացած բոլոր տարբերակները և գալիք ընտրություններով դա անելու հնարավորությունը, անում էին սա` այլ կամ հակառակ կարծիք հայտնողների մասին արտանետելով, մեղմ ասած, ոչ այդքան կոռեկտ խոսույթ և մեղադրանքներ:

Ի՞նչ էր ստացվում. ստացվում էր, որ մի ամբողջ պետությունում պետական հանցագործ վարչապետին և նրա` թշնամու կողմն անցած խմբակին իշխանազրկելու միակ հնարավորությունն այն է, որը մեծի մասով կախված է նույն այդ վարչապետի մյուս հանցակիցների ձայներից, որոնք էլ, իրենց հերթին, համաձայնության նշույլ չէին ցուցաբերել, բնականաբար: Ավելին, բացակայում էին նաև ընդդիմադիր ձայներ` դեռ միայն նախագիծը ԱԺ մտցնելու փուլում:

Այսօրվա ԱԺ նիստով, ըստ ՀՀԿ-ի և մյուս իմպիչմենթիստների հանրահռչակած «միակ տարբերակի» ագենդայի, դուրս բերվեց հետևյալ տրամաբանությունը.

վերջ, հարգելի հայրենակիցներ, սպառվեց նփ-ից պետությունն ազատելու վերջին հնարավորությունը, իսկ դրա մեղավորը դուք էիք, որ ռեսուրս չտրամադրեցիք քպ-ականներին համոզելու կամ կաշառելու համար: Հիմա նախապես սկսեք համակերպվել նփ-ի վերարտադրության հետ, ՀՀ ղեկին ևս 5 տարի թշնամու դեսպան ունենալու հետ (նյարդալեզվաբանական ծրագրավորում, որի մասին այս էջում խոսվում է տարիներով):

Ահա այսպես էլ պետությունը իրավականից վերածվում է ՍՊԸ-ի, ԱՁ-ի, ՓԲԸ-ի, ԲԲԸ-ի, միապետության, բռնապետության, ինչպես կուզեք` անվանեք, բոլոր անվանումները համապատասխանում են իրականությանը, երբ խարխլված են իրավական պետության հիմքերը: Արձանագրենք նաև, որ սրա հեղինակը կրկին ՀՀԿ-ն է, որն արեց սա մեկ անգամ որպես իշխանություն, այսօր էլ` որպես ընդդիմություն:

Ժողովրդավար, իրավական, սոցիալական հռչակված և այդ կեղծ ժողովրդավարությանը իրական Արցախ ու 5000 պատանու իրական կյանքեր զոհաբերած պետությունում ժողովրդավարությունն ու իրավականությունը դիտարկվում են որպես «անպետք գործիք», աղբամանը նետելու թղթերի տրցակ` նախկին-ներկա փոխկապակցված քաղաքական ավանտյուրայով:

Հ.Գ. Գալու է նետած քարերը հավաքելու ժամանակը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3366

Մեկնաբանություններ